Ռոնալդուն տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»

Ռոնալդուն տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»

Իտալական «Յուվենտուս» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբ, հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ակումբի պաշտոնական կայքէջին:

Նշվում է, որ գործարքի մանրամասների մասին կհաղորդվի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն « Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում հանդես է եկել 2003-2009 թվականներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում