Երիտադարդները հավաքվել և ցանկություն են հայտնել գնալ սահման․ Սիփան Փաշինյան
«Տավուշում այս պահին արտառոց ոչինչ չկա, ՊՆ-ն վերահսկում է իրավիճակը։ Բնակիչների շրջանում խուճապ չկա, բնականաբար տարբեր երիտասարդներ հավաքվել և ցանկություն են հայտնել գնալ սահման ՝ պաշտպանելու իրենց հայրենիքը, բայց ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ դրա կարիքը չկա, անհրաժեշտության դեպքում համապատասխան հայտարարությամբ հանդես կգան, ամեն ինչ հանգիստ է այս պահին»: Այս մասին Freenews-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը։ Մեր այն հարցին, թե ի՞նչ վիճակ է այս պահին Արցախում, Փաշինյանն ասաց․
«Թույլ տվեք չմեկնաբանել, հետևենք պաշտոնական հաղորդագրություններին։ Տեղյակ եմ այնքանով որքանով պաշտոնական հաղորդագրություններով ինֆորմացիա են տալիս»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտից, շփման գծում լարված իրավիճակ է։ Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ ՊՆ նախարարությունից հաղորդում են՝ ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է։ Հակառակորդը նույն ագրեսիան էր փորձել ցուցաբերել ամիսներ առաջ Տավուշում։
Կարծիքներ