«Լուսնից կախված մարդու» հեղինակին Թուրքիայում սպառնում է մինչև 11 տարվա բանտարկություն
Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանում քննվում է թուրք նկարչի դեմ հարուցված գործը, որը Թուրքիայի դրոշին ավելացրել է կիսալուսնից կախված մարդու կերպարանք։
Ծաղրանկարի հեղինակ Օմուրջան Իչջանը չի ներկայացել դատական նիստին։ Դատավորը Թուրքիայի Միմար Սինանի համալսարանի գեղանկարչության ֆակուլտետի 3 դասախոսներից բաղկացած մասնագիտական խմբից փորձագիտական եզրակացություն է պահանջել կողմնորոշվելու համար՝ տվյալ նկարը գեղագիտական արժեք ունի՞, թե՞ ոչ։
Ավելի վաղ, Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազության կողմից կազմված մեղադրական եզրակացությամբ արձանագրել էր, որ Ստամբուլի առափնյա շրջաններից մեկում տեղադրված գովազդային վահանակի ձախ կողմում՝ թուրք նկարիչ Դևրիմ Էրբիլի Ստամբուլի համայնապատկերի ֆոնին պատկերված լուսին և աստղեր պատկերներին ավելի ուշ ավելացել էր՝ լուսնին պարանոցից կախված մարդու կերպարանք։
Կարծիքներ