Ղազախստանի նախագահը հայտնել է զինված խմբավորումների գլխավոր նպատակը

Ղազախստանի նախագահը հայտնել է զինված խմբավորումների գլխավոր նպատակը

Ղազախստանը լայնածավալ ճգնաժամ է ապրել հունվարի սկզբին, այն ամենածանրն է դարձել երկրի անկախության ողջ պատմության ընթացքում: ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ այս մասին ասաց Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Նա նշեց, որ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները վաղուց են նախապատրաստվել:

«Տեղի են ունեցել հանրահավաքներ, որոնց մասնակիցները սոցիալ-տնտեսական եւ հասարակական-քաղաքական պահանջներ են առաջադրել, դրանք բոլորը լսվել եւ կատարվել են պետության կողմից», - հայտարարել է Տոկաեւը:

Սակայն, ըստ երկրի ղեկավարի, Ղազախստանում ահաբեկիչները ձգտում էին իշխանությունը զավթել:

«Թեժ փուլ է սկսվել, եւ գործողության մեջ են մտել զինված գրոհայինների խմբեր, որոնք սպասում էին իրենց ժամին։ Ակնհայտ դարձավ գլխավոր նպատակը ՝ սահմանադրական կարգի տապալումը, կառավարման ինստիտուտների փլուզումը, իշխանության զավթումը։ Խոսքը պետական հեղաշրջման փորձի մասին է», - նշեց նա:

Տոկաևը հայտարարեց, որ ահաբեկիչների հիմնական հարվածն ուղղված էր Ալմաթիի դեմ, քաղաքի անկումը ճանապարհ կբացեր դեպի հարավ, իսկ հետո կհանգեցներ ամբողջ Ղազախստանի գրավմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում