Պուտինը հայտարարել է Իրանի նախագահի Ռուսաստան հնարավոր այցի մասին
Իրանի նախագահի հնարավոր այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա սկզբին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք խոսեցինք իրանական խնդրի մասին, հուսով եմ, որ իմ հրավերը կընդունվի Իրանի նախագահի կողմից, և հաջորդ տարվա սկզբին նա կկարողանա այցելել Ռուսաստան»,- ասել է Պուտինը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Կարծիքներ