Սիցիլիայում Էտնա հրաբխի նոր ժայթքումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Սիցիլիայում Էտնա հրաբխի նոր ժայթքումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը՝ իտալական Սիցիլիա կղզում գտնվող Էտնան մի քանի օր շարունակ հզոր ժայթքումներ է ցուցադրում:

Ինչպես փոխանցում է NBC News-ը, վերջին ժայթքման ժամանակ մոտ 5 կմ երկարությամբ մոխրի սյուն է երկինք բարձրացել: Կատարվածի պատճառով որոշ ժամանակով դադարեցվել է Կատանիայի մոտակա օդանավակայանի աշխատանքը:

Էտնա հրաբխի վերջին ուժեղ ակտիվությունը նկատվել է հուլիսի 6-7-ն ընկած ժամանակահատվածում: Ինտենսիվ արտանետումներոց հետո սկսվել է լավայի հոսքը, որը մի քանի հարյուր մետրի է հասել:  

Ներկա պահին հրաբուխը հանգիստ է, սակայն նոր ժայթքումների հավանականություն կա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում