Եվրո-2020-ի եզրափակիչը կսպասարկեն հոլանդացի մրցավարները
ՈՒԵՖԱ-ն նշանակել է ԵՎՐՈ 2020-ի եզրափակչում Իտալիայի ու Անգլիայի հավաքականների միջև կայանալիք հանդիպման մրցավարական անձնակազմը:
Խաղը կսպասարկի Նիդերլանդների մրցավարական անձնակազմը՝ Բյորն Կույպերսի գլխավորությամբ: Եզրերում նրան կօգնեն Սանդեր վան Ռոկելն ու Էրվին Զեյնստրան:
Բաստիան Դանկերտը Գերմանիայից նշանակվել է գլխավոր մրցավարի՝ տեսակրկնությունների գծով օգնական: Նրան կօգնեն Պոլ վան Բոկելը(Նիդերլանդներ), Քրիստիան Գիտելմանը(Գերմանիա), Մարկո Ֆրիցը(Գերմանիա): Չորրորդ պաշտոնյան իսպանացի Կառլոս դել Սերո Գրանդեն է:
Կարծիքներ