Ժոզեպ Բորելը Տոյվո Կլաարին գործուղել է տարածաշրջան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի տարածաշրջան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությամբ պայմանավորված՝ որոշեցի Տոյվո Կլաարին գործուղել տարածաշրջան։ Նա տեղից կզեկուցի իրավիճակի մասին»,– գրել է նա X-ի իր միկրոբլոգում։
Սեպտեմբերի 21-ին Երևանի ժամանակով ժամը 23։00-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրատապ նիստ կկայանա Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակման թեմայով։
Կարծիքներ