Բորիս Սահակյանն ազատվել է ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Բորիս Սահակյանն ազատվել է ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-405-Ն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 1. Բորիս Սահակյանին ազատել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Բորիս Սահակյանը ԱԳՆ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2021թ․ հուլիսի 30-ին:
Կարծիքներ