ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մեղավոր է ճանաչել Լապշինի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մեղավոր է ճանաչել Լապշինի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հաղթանակ է տարել ՄԻԵԴ-ում:

«Հաղթանակ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ նկատմամբ սպանության փորձ կատարելու և խոշտանգումների ենթարկելու համար: Ադրբեջանին հանձնարարվել է ինձ վճարել 30 000 եվրո փոխհատուցում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Լապշինը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր Արցախ այցելելու և Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու մեջ:

ՄԻԵԴ որոշման ամբողջական տեքստն՝ այստեղ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում