Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ հրդեհի բռնկմամբ. ԱԻՆ
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։04-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 95-րդ կմ-ին բախվել են «Ուրալ» մակնիշի բեռնատարը և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լենտրուշ Ա․, ծնված 1955թ.), ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:43-ին, մարվել՝ 12:52-ին: Ավտոմեքենայում հայտնաբերվել են վարորդի և անձը չպարզված քաղաքացու դիերը։
«Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, ապա տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:
Կարծիքներ