Թրամփը Բայդենին կոչ Է արել զորքերն Աֆղանստանից դուրս բերել սեպտեմբերի 11-ից շուտ
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախագահ Ջո Բայդենին կոչ Է արել ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերել իրենց կողմից պլանավորված ժամկետից՝ սեպտեմբերի 11-ից, ավելի շուտ:
«Աֆղանստանից դուրս գալը հիանալի եւ դրական քայլ Է: Ես պլանավորել Էի հեռանալ մայիսի 1-ին, եւ մենք պետք Է որքան կարելի Է ավելի մոտ մնանք այդ գրաֆիկին»,-նախկին նախագահի հայտարարությունը մեջբերում են ամերիկյան ԶԼՄ-ները: Նրա խոսքով՝ երկու պատճառ կա այն բանի համար, որպեսզի ԱՄՆ-ի զինվորականներին Աֆղանստանից դուրս բերենք մինչեւ սեպտեմբերի 11-ը: «Մենք կարող ենք եւ պետք Է ավելի շուտ դուրս գանք: Տասնինը տարի՝ դա բավական Է, իսկապես, չափազանց շատ Է եւ չափազանց երկար»,-նշել Է Թրամփը: Բացի այդ, սեպտեմբերի 11-ը, նրա կարծիքով, պետք Է «մտորումների եւ հիշողության օր մնա՝ ի պատիվ այն մեծ անձանց, որոնց մենք կորցրել ենք»: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը որոշում Էր ընդունել մայիսի 1-ին սկսել զորքերի դուրսբերումն Աֆղանստանից: Այդ գործընթացը պլանավորվում Է ավարտել մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 11-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ