Մեծ Բրիտանիայի իշխանություններն օրենք կսահմանեն «թշնական պետություններից» պաշտպանվելու համար
Մեծ Բրիտանիայում օտարերկրյա պետությունների կառավարությունների անունից աշխատող անձինք պարտավոր են իրենց ներկայությունը թագավորությունում գրանցել թշնական պետություններից, ինչպիսիք Չինաստանն ու Ռուսաստանն են, ազգի պաշտպանության վերաբերյալ նոր օրենքին համապատասխան: Այդ մասին հաղորդել Է The Times-ը: Հրատարակության տվյալներով՝ վարչապետ Բորիս Ջոնսոնն օգտվում Է թագուհու մայիսի 11-ից ճառից, որպեսզի հայտարարի թշնական պետություններին հակազդելու մասին օրինագիծը:
Այդ օրինագիծն ընդգրկելու Է Մեծ Բրիտանիայում օտարերկրյա կառավարությունների անունից աշխատող բոլոր անձանց ուղղված պահանջ՝ գրանցելու իրենց ներկայությունը: Այդ պահանջը չկատարելը լինելու Է քրեորեն պատժելի: Նաեւ, հաղորդում Է թերթը, կառավարությունը կնորացնի պետական գաղտնիքի մասին օրենքը, որպեսզի այն կարելի լինի օգտագործել այն անձանց դեմ, որոնք փորձում են արտասահմանից վնաս հասցնել Մեծ Բրիտանիայի շահերին, ներառյալ կիբեռհաքերները, որոնք աշխատում են թշնական պետությունների անունից: Նշվում Է, որ Ջոնսոնը լի Է վճռականությամբ՝ շարունակելու այդ միջոցառումները Ռուսաստանի եւ Չինաստանի գործունեությամբ պայմանավորված աճող անհանգստության ֆոնին: Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին կանչել Էին Միացյալ Թագավորության ԱԳ նախարարություն, որտեղ նրան անհանգստություն Էր հայտնվել Մոսկվայի «չարամիտ գործողությունների» պատճառով: Ռուսաստանի այդպիսի գործողությունների թվում հիշատակվել են կիբեռգրոհները, միջամտությունն ընտրություններին, ռազմական ներկայության մեծացումն Ուկրաինային հետ սահմանին եւ Ղրիմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ