ՊԵԿ-ը Գեղարքունիքի մարզում հարկ վճարողների հետ քննարկել է հարկային վարչարարության հարցեր

ՊԵԿ-ը Գեղարքունիքի մարզում հարկ վճարողների հետ քննարկել է հարկային վարչարարության հարցեր

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ տեղի է ունեցել աշխատանքային

հերթական հանդիպումը հարկ վճարողների հետ, այս անգամ Սևանի ավազանում

և Գեղարքունիքի մարզի այլ տարածքներում գործող հանրային սննդի և

հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողների հետ:

ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-

վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանի տեղեկացմամբ՝ հանդիպման

նպատակն է գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել և

վերհանել խնդիրներն ու ռիսկերը և դիտարկել կարգավորման ուղիները: Հարկ

վճարողներին ներկայացվել են ՀԴՄ կտրոններ չտրամադրելու ճանապարհով իրացման

շրջանառությունների, տարածքների

վարձակալության վարձավճարների, աշխատավարձի իրական չափերի թերհայտարարագրման, ինչպես նաև չձևակերպված աշխատակիցների (այդ թվում՝ հրավիրված մատուցողներ, երաժիշտներ) գծով ռիսկային երևույթները: Անդրադարձ է եղել նաև անապրանք փաստաթղթերով գործարքների և առանց հաշվարկային

փաստաթղթերի ձեռքբերումների մասով ռիսկային երևույթներին:

Տարածաշրջանում հանրային սննդի կազմակերպմամբ, հանգստյան գոտիների

տրամադրմամբ և հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող

տնտեսվարողներին ներկայացվել է նաև սեզոնայնության հետ կապված

իրականացվող վարչարարությունը:

Ոչ բարեխիղճ հարկային վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին հորդորվել է ամբողջությամբ հայտարարագրել իրացման շրջանառությունները, կարգավորել փաստաթղթավորման հետ կապված խնդիրները և վերացնել մնացած

բոլոր ռիսկային երևույթները՝ խուսափելու համար պատասխանատվության միջոցներ ենթադրող հարկային վարչարարության գործիքների կիրառումից: Հանդիպումն ընթացել է ակտիվ երկխոսության մթնոլորտում: Հարկ վճարողները պատրաստակամություն են հայտնել շտկել թերացումները:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ նաև Տելեգրամում