Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի. տեսանյութ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 97-ի: Այս մասին հուլիսի 14-ին հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի ղեկավար Դանիելա-Լիվայն Կավան Twitter-ի իր էջում։
Անհայտ է մնում 12 մարդու ճակատագիրը։
Ամերիկյան Սերֆսայդ քաղաքում 12 հարկանի բնակելի շենքի փլուզումը տեղի է ունեցել հունիսի 24-ի գիշերը։ Միջադեպի պատճառները պարզվում են։ Հաջորդ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Ֆլորիդայում արտակարգ դրություն հայտարարելու մասին։
Առաջին օրը փլատակներից դուրս է բերվել 37 մարդ, սակայն դրանից հետո ողջ մնացածներին չեն գտել։ Արտակարգ պատահարից 13 օր անց իշխանությունները որոշել են դադարեցնել փրկարարական գործողությունը, և այժմ տեղում փնտրում են զոհվածների մարմինները:
Կարծիքներ