Բելառուսը եւ Ռուսաստանը կարող են մինչեւ ապրիլ չեղարկել ռոումինգը
Բելառուսի եւ Ռուսաստանի Միության խորհրդարանական ժողովի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովը կարծում է, որ երկու երկրների միջեւ ռոումինգի չեղարկման հարցով բոլոր միջոցառումները կարող են ավարտվել մինչեւ ապրիլի 2-ը, հաղորդում է «Բելթա»-ն: Չեղարկման մասին հայտարարվել է հանձնաժողովի նիստում, որը կայացել է Մոսկվայում:
2019-ի դեկտեմբերին հաստատվել է ճանապարհային քարտեզ, որը նախատեսում է երեք փուլ: Առաջին փուլում պետք է նվազեցվեր Բելառուսում միջազգային ինտերքոննեքթի դրույքաչափը, այսինքն՝ գումարի, որը մեկ օպերատորը վճարում է մյուսին իր ցանցից դուրս բաժանորդի զրույցի յուրաքանչյուր րոպեի համար:
Ապա կողմերը պետք է միջօպերատորական ռոումինգային սակագները հասցնեին մակարդակի, որը համեմատելի է ինտերքոննեքթի դրույքաչափին: Երրորդ փուլը բաժանորդային ռոումինգային սակագների ձեւավորումն է, հիշեցրել է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ