Սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ. գետերի մեծ մասում ջրի ելքերը զգալի կմեծանան
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։
Հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ