Հայաստանը 2025 թվականին եվրոբոնդ կթողարկի

Հայաստանը 2025 թվականին եվրոբոնդ կթողարկի

Հայաստանը նախատեսում է հաջորդ տարի եվրոբոնդ թողարկել, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

«Մեր միջնաժամկետ պարտքի ռազմավարության մեջ նշված է, որ մենք 2025 թվականին թողարկելու ենք եվրոբոնդ: Ուրախ եմ ասել, որ վերաֆինանսավորման ռիսկը մեծապես նվազեցրել ենք, որովհետև 2025-ին մարվող եվրոբոնդի մի մասն անցյալ տարի հետ ենք գնել: Այսինքն՝ այն բեռը, որն ունենք վճարելու մյուս տարի, էականորեն թեթևացրել ենք:

Հայաստանը պլանավորում է գնալ այդ ուղղությամբ, նախապատրաստական աշխատանքներ ենք կատարում: Ժամկետների մասին հավելյալ կտեղեկացնենք»,- ասաց Հովհաննիսյանը: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում