Սերբիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Անկարա է ժամանել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հայտնում է Anadolu-ն։
Նախագահական համալիում Սերբիայի ղեկավարին դիմավորել է նախագահ Էրդողանը։
Նեղ ձևաչափով բանակցություններից հետո պետությունների ղեկավարները կմասնակցեն Բարձր մակարդակի համագործակցության բարձրագույն խորհրդի նիստին։
Նախատեսվում է ստորագրել միջկառավարական փաստաթղթեր, ինչպես նաև նախատեսված է նախագահների համատեղ մամուլի ասուլիսը։
Կարծիքներ