Քոչարյանը չի էլ հերքում, որ բանակցել է տարածքների փոխանակում՝ Մեղրին ամբողջությամբ ԼՂ-ի դիմաց. Ղազարյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած հայտարարություններից հերթականին:
«Քոչարյանը շրջադարձային է համարում ԼՂ հակամարտությունը տարածքային վեճի վերածելը: Ասում է՝ «դիվանագիտական մաստեր կլասս»:
Իսկ ի՞նչ էր մտածում միջազգային հանրությունը և դիվանագետները այս մասին:
«Փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է՝ այդ տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից և ոչ թե լուծել, այլ՝ է’լ ավելի խճճել խնդիրը։
«Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է Պանդորայի արկղ բացելուն. Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների»,- ասել է նա։»
Հ.Գ. Քոչարյանը, ըստ էության, չի էլ հերքում, որ բանակցել է տարածքների փոխանակումը՝ ՄԵՂՐԻՆ ամբողջությամբ ԼՂ-ի դիմաց (առանց վեց շրջանների բնականաբար)»,- գրել է Ղազարյանը:
Կարծիքներ