Ընդդիմադիրները քննարկում են խորհրդարան վերադառնալու հարցը
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է հարցին, թե արդյոք խորհրդարանական ընդդիմությունը պլանավորում է խորհրդարան վերադառնալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այդ հարցում վերջնական որոշում չկա:
Նա նշեց, որ եթե գնան խորհրդարան, ապա գնալու են իրենց օրակարգով:
«Մեր նախկին հայտարարության մեջ, որ ընդդիմությունը խորհրդարանում պետք է լինի իր օրակարգով, այս պահի դրությամբ որևէ բան չի փոխվել: Կան տարբեր տիպի քննարկումներ, եթե լինի որոշում, խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ այսօր առաջնային խնդիրը Հայաստանի և Արցախի անվտանգության հարցն է:
Կարծիքներ