Կորոտչենկոն բողոքում է, որ կրկին Ռուսաստանից հատկացված միլիոններով հեղափոխություն չեղավ, գործը չարեցին. Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում լհրապարակել է ռուս պրոպագանդիստ Իգոր Կորոտչենկոյի գրառման տեսապատճենն ու գրել.
«Քանի որ ռուս պրոպագանդիստ Կորոտչենկոն բողոքում է, որ հերթական անգամ Ռուսաստանից հատկացված միլիոններով հեղափոխություն չեղավ, «մենեջերներն» էլ գումարը գրպանեցին, գործը չարեցին, մի քանի դիտարկում ունեմ.
1. Ակնհայտ է, որ ընդդիմության մեղադրանքները, թե իբր մեր օրոք օտարերկրյա ներդրումները նվազել են, բացարձակ սուտ են։
2. Ամոթ է, եթե մարդկանցից փող եք վերցրել, մի գողացեք, ինչ խոստացել եք, արեք, կամ գոնե փորձեք։ Ամբողջ աշխարհում հայերի գործարար պատվի հետ եք խաղում։
3. Անկախ ամեն ինչից մարդ եք ու քաղաքացի ու ձեր գործատուն իրավունք չունի ձեզ վիրավորական «կլոուն» կամ այլ պիտակով դիմի։ Դիմեք դատարան կամ աշխատանքի տեսչական մարմին ու տեր եղեք ձեր իրավունքին։
4. Հատկացված միլիոնների հարկերը պարտաճանաչ կվճարեք»:
Կարծիքներ