Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան ապրիլի վերջին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը՝ Սենատում պատասխանելով պատգամավոր Ֆիլիպ Պեմեզեկի հարցին։
Պատգամավորը հարցրել է, թե արդյոք Ֆրանսիան պատրա՞ստ է Հայաստանի համար ուղղել նույնքան դիվանագիտական և ռազմական միջոցներ, որքան համախմբել է Ուկրաինայի համար, որպեսզի պաշտպանի բարեկամ ժողովրդին։
Ի պատասխան՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշել է․ «Ֆրանսիան առաջին օրվանից դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս արգելափակումը լարվածություն է առաջացնում։ Ես ապրիլի վերջին պլանավորում եմ այցելել Երևան և Բաքու՝ այս ուղերձը փոխանցելու։ Ֆրանսիան քայլեր է ձեռնարկում»։
Կարծիքներ