ԱԺ նախագահը Արփինե Դավոյանին մեկ նիստի ընթացքում զրկեց ելույթի իրավունքից
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանին` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին որակումներ տալու համար:
ԱԺ նախագահը նաև Արփինե Դավոյանին զրկեց մեկ նիստի ընթացքում ելույթ ունենալու իրավունքից:
Ազգային ժողովի նախագահը նման որոշում կայացրեց, երբ Արփինե Դավոյանն իր ելույթում Սերժ Սարգսյանին անվանեց «մերժված», իսկ պատգամավորներին «լարովի տիկնիկներ»:
Կարծիքներ