Հայտնաբերվել է 84 տարի առաջ նավապետի հետ միասին առեղծվածային կերպով անհետացած նավը
ԱՄՆ Միչիգան նահանգի հյուսիսում կապիտան Ֆրեդերիկ Բերքի հետ խորտակված «Արլինգթոն»-ը հայտնաբերվել է կործանումից 84 տարի անց, գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Great Lakes Shipwreck Historical Society-ին։
«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի նավը հայտնաբերվել է Սուպերիոր լճի հատակին մոտ 84 տարի անց. այն անհետացել էր սաստիկ փոթորկի ժամանակ: Նավը հայտնաբերվել է Միչիգանի Քևինա թերակղզուց հյուսիս՝ թաղված 650 ոտնաչափ ջրի մեջ»,- ասվում է հրապարակման մեջ։
Նավի խորտակումը տեղի է ունեցել 1940 թվականի մայիսին։ Հայտնի է, որ փոթորկի սկսվելուց հետո նավի նավապետի օգնականը հրամայել է փոխել շարժման ուղղությունը, սակայն նավապետ Բերկը հրամայել է նորից վերադառնալ: Արդյունքում՝ «Արլինգթոնն» ի վերջո բախվել է «Քոլինգվուդ» նավին, որտեղ անձնակազմի անդամները կարողացել էին տեղափոխվել։ Բոլորին հաջողվել է փախչել, բացի նավի վրա մնացած նավապետից, ում որոշումը դեռևս անհասկանալի է մնում հետազոտողների համար։
«Ինչու՞ նա սուզվեց իր նավի հետ միասին, երբ հեշտությամբ կարող էր փրկվել, ինչպես և նրա անձնակազմը: Փաստն այն է, որ ոչ ոք երբեք չի իմանա պատասխանը», - ասվում է Historical Society-ի զեկույցում:
Ինչպես հաղորդվում է նյութում, նավապետին հաջողվել է ձեռքը թափահարելով հաջողություն մաղթել ողջ մնացած անձնակազմի անդամներին՝ նախքան նավի սուզվելը:
Կարծիքներ