Եթե Զելենսկին գա, կընդունենք, ՌԴ-ի ճորտը չենք, իրենք էին ընտրում՝ մեր երկրում ով լիներ նախագահ, ով ՊՆ ղեկավար․ Մելքոնյան
Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշի գալ Հայաստան, ուրեմն պիտի ընդունենք, ի՞նչ խնդիր ունենք մենք։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Հարցին՝ այդ այցին ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, պատգամավորը պատասխանեց․ «Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի կամ չի արձագանքի, դա իր գործն է։ Մեզ մեր երկրի շահերն են հետաքրքրում, մեր երկրի շահերը ոնց մեզ թելադրում են, մենք այնպես էլ պետք է առաջնորդվենք»։
Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե 44-օրյա պատերազմին Ուկրաինան «Ֆոսֆորային զենքեր» էր ուղարկում Ադրբեջան, Մելքոնյանը կասկածի տակ դրեց դա․ «Դուք կարո՞ղ եք ապացուցել, որ դա Ուկրաինան էր տվել։ Իրենք էլ ասում են, որ այդ զենքը եկել է Ռուսաստանից։ Այնպես որ՝ մենք ոչ այնտեղից ունենք հիմքեր, ոչ էլ՝ այնտեղից»։
«Հայաստանն այլևս չի ուզում ՌԴ-ի ճորտի կարգավիճակով ապրել, ուզում ենք դառնալ անկախ երկիր, որ ում հետ ցանկանանք, այդ երկրների հետ էլ ռազմատեխնիկական և այլ պայմանագրեր կնքենք և այլն։ Մենք անկախ չենք եղել, ՌԴ-ից ենք կախված եղել։ ՌԴ-ն էր մեզ ամեն ինչ թելադրում՝ որ երկրի հետ հանդիպենք, որի հետ չշփվենք, իրենք էին որոշում՝ մեր երկրում ով պետք է լինի նախագահ, ովքեր պետք է նշանակվեն նախարարներ։ Պաշտպանության նախարարը նշանակվել է ՌԴ-ի «դաբրոյով»»,- նշեց նա։
Կարծիքներ