Իլհամ Ալիևը շարունակելու է խաղալ Հայաստանի ներքաղաքական դաշտում

Իլհամ Ալիևը շարունակելու է խաղալ Հայաստանի ներքաղաքական դաշտում

Լեռնային Ղարաբաղի հարցը չի վերացել, որովհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակելու է խաղալ Հայաստանի ներքաղաքական դաշտում:

Այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ հայ հասարակության վրա ազդելու ինչ-որ գործողություններ կլինեն Ալիևի կողմից:

«Հայ հասարակության մեջ պառակտվածությունը կմնա, այն ոչ մի տեղ չի հեռանա նաև այն պատճառով, որ իշխանության վարկանիշը կնվազի` միշտ բարձր վարկանիշ ունենալն անհնար է: Տեսնում ենք, թե ինչպիսին է իշխանության վարկանիշը վերջին ընտրություններին 2018 թվականի համեմատ»,- ասաց Իսկանդարյանը:

Քաղաքագետը նաև անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանային խնդիրներին` նշելով, որ սահմանազատման և կոմունիկացիաների հետ կապված գործընթացները կշարունակվեն Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կամ ճնշմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում