Եվրո-2024. խմբային փուլի նախավերջին օրը նախատեսված է 4 հանդիպում
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 25-ին կկայանա 4 հանդիպում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` C խմբում Անգլիայի մրցակիցը կլինի Սլովենիան, իսկ Դանիան կխաղա Սերբիայի հետ: Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: Այս խմբում Անգլիան ունի 4 միավոր, Դանիան ու Սլովենիան` 2-ական միավոր, Սերբիան հավաքել է 1 միավոր:
D խմբում 20:00-ին Նիդեռլանդների հակառակորդը Ավստրիան է, իսկ Ֆրանսիան կմրցի Լեհաստանի հետ: D ենթախմբում 4-ական միավորով առաջատարները Նիդեռլանդներն ու Ֆրանսիան են: 3 միավոր ունի Ավստրիան և միավոր չի վաստակել Լեհաստանը:
Կարծիքներ