Անթալիայում հրդեհ է. տուժել է ավելի քան 50 մարդ
Թուրքական Անթալիա քաղաքի հանգստյան գոտիներից մեկում, անտառային խոշոր հրդեհի հետևանքով 53 մարդ է տուժել: Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը:
«Մենք ստիպված էին տարհանել չորս թաղամաս: Կան վնասված տներ: Այս պահին տուժել է 53 մարդ: Հրդեհի պատճառները պարզվում են, դիտարկվում են բոլոր վարկածները»,- ասել է նա։
Հրդեհի գոտում 28 շրջան մնացել է առանց ջրամատակարարման: Կրակի մարման գործում ներգրավված է մեկ ինքնաթիռ, 19 ուղղաթիռ, ավելի քան 100 միավոր տեխնիկա և շուրջ 1000 հրշեջ: Կրակի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին:
Կարծիքներ