ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Պուտինի, Լավրովի և ՌԴ անվտանգության խորհրդի այլ անդամների դեմ
Միացյալ Նահանգները փետրվարի 25-ին պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ Անվտանգության խորհրդի այլ անդամների դեմ:
Այս մասին հայտնում են ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
«Խիստ հազվադեպ է լինում, որ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակ է մտցնում պետության ղեկավարին: Նախագահ Պուտինը միանում է այն փոքր խմբին, որում այնպիսի բռնապետեր են, ինչպես Կիմ Չեն Ինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Բաշար Ասադը»,- ասվում է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
ԱՄՆ-ից հայտնել են, Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները մտադիր են շարունակել թիրախի տակ պահել ռուսական էլիտայի ներկայացուցիչներին: «Նրանք, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում Ռուսաստանի կառավարությունում, կառնվեն թիրախի տակ, եթե Ռուսաստանի հետագա ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի չդադարի»,- հայտնել են նախարարությունից:
Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել Վալենտինա Մատվիենկոյի, Սերգեյ Նարիշկինի, Վյաչեսլավ Վոլոդինի, Սերգեյ Իվանովի, Նիկոլայ Պատրուշևի, Վլադիմիր Կոլկոլցևի, Ալեքսանդր Բորտնիկովի, Իգոր Կրասնովի, Իգոր Շեգոլևի, Վլադիմիր Ուստինովի և Վիկտոր Զոլոտովի դեմ:
Կարծիքներ