ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը կաշխատի մինչև վերջին դիվանագետը. Անտոնով

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը մտադիր է աշխատել «մինչեւ վերջին դիվանագետը» և ամեն ինչ անել երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ ռուսական ալիքով Սոլովյովի հաղորդման եթերում:
«Ես ուզում եմ սա ասել առանց պաթոսի, ասելու հստակ: Մենք այստեղ աշխատելու ենք մինչև վերջին դիվանագետը և ամեն ինչ անելու ենք ազգային շահերը պաշտպանելու համար՝ միաժամանակ փորձելով կարգավորել ռուս-ամերիկյան հարաբերությունները»,- ասաց նա:
Դիվանագետը համոզված է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատ վիճակից բոլորը տանուլ են տալիս։
Կարծիքներ