Այս պահին հստակ որոշված չեն ՀՀ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպման ժամկետներն ու վայրը. Աղաջանյան
Այս պահի դրությամբ հստակ որոշված չէ, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:
«Երբ հստակություն կլինի, այդ թվում` հաջորդ հանդիպման վայրի և այլ մանրամասների վերաբերյալ, վստահաբար, մեր հանրությունը այդ մասին կտեղեկանա»,- ասաց Աղաջանյանը:
Կարծիքներ