Իսրայելը որոշել է կորոնավիրուսի դեմ բնակչությանը պատվաստել երրորդ դեղաչափով
Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել օգոստոսի 1-ից սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստել երկրի 60-ից բարձր տարիքի քաղաքացիներին, որոնք պատվաստվել էին ավելի քան 5 ամիս առաջ:
Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին, դա կլինի երրորդ դեղաչափը: Նախատեսվում է երրորդ պատվաստումն իրականացնել ամերիկյան Pfizer ընկերության դեղամիջոցով:
Հաղորդվում է, որ երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչը բուժհաստատությունների տնօրեններին տեղեկացրել է համապատասխան միջոցառումներ կազմակերպելու մասին, որպեսզի բնակիչներին կարողանան պատվաստել երրորդ դեղաչափով:
Կարծիքներ