Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Կիևի մարզպետը քննարկել են միջտարածաշրջանային համագործակցության հնարավորությունները

Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Կիևի մարզպետը քննարկել են միջտարածաշրջանային համագործակցության հնարավորությունները

Նոյեմբերի 4-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Կիևի մարզպետ Վասիլ Վոլոդինի հետ: Քննարկեցին տնտեսական համագործակցության հնարավորություններն ինչպես մարզային, այնպես էլ պետական համակարգմամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են հնարավոր համագործակցությանը հայկական կողմին վերաբերող հարցերում:

Դեսպան Կարապետյանը խոսել է միջտարածաշրջանային համագործակցության հնարավորությունների, տուրիզմի ոլորտում գործակցության հեռանկարների մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում