Covid-19-ի տարածման ֆոնին Ուհանի իշխանությունները որոշել են 11 միլիոն մարդու թեստավորել

Covid-19-ի տարածման ֆոնին Ուհանի իշխանությունները որոշել են 11 միլիոն մարդու թեստավորել

Ուհանում կորոնավիրուսի տարածման ֆոնին նախատեսվում է ամբողջական վերահսկողություն սահմանել և թեստավորել բոլոր բնակիչներին,- գրում է Daily Mail-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ Ուհանի բնակիչները խուճապահար եղած դատարկում են խանութները: Մարդիկ պատրաստվում են ևս մեկ լոքդաունի և գնում են ամեն ինչ՝ տնտեսական ապրանքներից մինչև սնունդ։

Հաղորդվում է, որ կորոնավիրուսի տարածման դեպքերը շատացել են հատկապես աշխատանքային միգրանտների շրջանում, ինչի պատճառով էլ որոշում է կայացվել թեստավորել 11 միլիոն բնակչի:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում