Վրաստանում կորոնավիրուսով վարակման 4827 նոր դեպք է գրանցվել
Վրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4827 նոր դեպք, որը հակառեկորդային ցուցանիշ է: Մահացել է 34 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 428 670-ի, մահացածներինը՝ 5910-ի: Այս մասին հայտնում է stopcov.ge-ն։
«Ներկա փուլում ամենակարևորն արդեն իսկ գործող սահմանափակումներին հետևելն է: Այսօր միջգերատեսչական խորհուրդը քննարկել է գործող միջոցառումները և վերահսկման խստացումը, ինչպես նաև դիմակ կրելու խիստ պահանջը, քանի որ դիմակը կորոնավիրուսից պաշտպանվելու գլխավոր միջոցներից մեկն է: Միջոցների խստացում դեռ չի նախատեսվում, կարևորը գործող սահմանափակումների պահպանումն է»,- ինչպես գրում է EADaily-ն՝ անդրադառնալով կորոնավիճակագրությանը, ասել է Վրաստանի առողջապահության առաջին փոխնախարար Թամար Գաբունիան։
Փոխնախարարը կոչ է արել դիմակ կրել՝ բոլոր հնարավոր վայրերում:
Կարծիքներ