ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ապրիլի 25-ին կժամանի Թուրքիա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի կժամանի Անկարա։ Այս մասին շաբաթ օրը հայտնել են համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակում։
Գուտերեշը նախատեսում է Թուրքիայում հանդիպել նախագահ Թայիփ Էրդողանի հետ։ Առաջիկա բանակցությունների թեմաները դեռ չեն հայտարարվել։
Ապրիլի 26-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը այցով կմեկնի Մոսկվա։ Նա կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ապրիլի 28-ին Գուտերեշը կայցելի Ուկրաինա և կհանդիպի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Կարծիքներ