Իրանը վերսկսել է գազի մատակարարումը Թուրքիա
Իրանի ազգային գազային ընկերությունը հայտարարել է գազի՝ Թուրքիա մատակարարումների վերսկսման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ հունվարի 19-ին ի հայտ եկած տեխնիկական անսարքությունները, որոնց պատճառով որոշվել էր 10 օրով դադարեցնել գազի մատակարարումները, վրացվել են: Իրանական կողմի վարկածով՝ գազի արտահոսք է տեղի ունեցել թուրքական կայանում:
Նշվում է, որ հունվարի 17-ին գազի մատակարարումներն Իրանից Թուրքիա կրճատվել են մինչև օրական պայմանագրային ծավալի մեկ երրորդը:
Իրանը միջինում 10 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարում Թուրքիային Թենգիզ-Անկարա գազատարով:
Կարծիքներ