Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին. Զախարովա

Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին. Զախարովա

Մոսկվան համարժեք պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը փակի ռուսական վիզային կենտրոնները և զրկի դիվանագետներին հարկային արտոնություններից:

Աս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ԱՄՆ-ի՝ ռուսական վիզաների կենտրոնի փակման և դիվանագետներին հարկային արտոնություններից զրկելու մասին ծանուցմանը:

Ավելի վաղ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտնել էր, որ ռուս դիվանագետներին ծանուցել են վիզային կենտրոնը փակելու ծրագրերի մասին: Դեսպանի խոսքով՝ հանվել է նաև դիվանագետների հարկերից ազատման քարտերը, որը նրանց տալիս էր արտոնություններ ցանկացած երկրում՝ թույլ տալով ապրել և հարկեր չվճարել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում