ՔՊ-ի վարչության նիստում քննարկվել են Սիսիան և Անի համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է անցկացրել․ որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից, ամփոփվել են Սիսիան և Անի համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմինների ընտրության կարգը։
Քննարկվել են Կուսակցությանն անդամագրվելու դիմումների քննարկման, Նախաձեռնող խմբի նիստերի անցկացման վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր։
Ավելի վաղ տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, որ ՔՊ վարչության նիստում քննարկվել է վերջերս Երևանի կենտոնում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը։
Կարծիքներ