Պատրաստ եմ ՖԻՊ-ի լրագրողների համար կարդալ անվճար դասախոսություն․․․ Հուսով եմ հաջորդ անգամ ավելի զգույշ «կստուգեն»․ Գևորգ Պապոյան
ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է․
ՖԻՊ-ի գլխավոր խմբագրի այս ինքնախոստովանությամբ ավարտենք ՖԻՊ-ի թեման։ Հուսով եմ հաջորդ անգամ ավելի զգույշ «կստուգեն» փաստերը։
Ավելի վաղ պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ անդրադարձել էր Փաստերի ստուգման հարթակի հրապարակմանը, որտեղ Պապոյանի պնդումները անհիմն որակել էին որպես մանիպուլյատիվ։
Քանի որ փաստերի ստուգման հարթակը հայտնի է իր փաստեր ստուգելու վատ կարողությամբ, այնուամենայնիվ մեկ-մեկ նաև ճիշտ բաներ են գրում։
Ահավասիկ 4 փաստ են արձանագրել, որոնցից 2-ի դեպքում արձանագրել է հետևյալը՝ «Պապոյանի պնդումը ճիշտ է» և «… և իսկապես զեկույցի համաձայն Հայաստանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը» (նկրաները կցված են)։
Հիմա սրա ո՞րն է «մանիպուլյատիվ» կամ «անհիմն» մենակ կիմանան մեր «փաստեր ստուգող» սիրելի տղաներն ու աղջիկները
3-րդ փաստի (նկարի) դեպքում ոչ մի բան չեմ ավելացնում, շնորհակալ եմ իմ նշած փաստը հաստատելու համար հարգելիներս
Չորրորդի դեպքում էլ եմ շնորհակալ իմ նշած փաստը հաստատելու համար, պարզապես մեր սիրելի լրագրողի համար մի փոքր լիկբեզ, երբ դոլար ես գնում շուկայից, դա ևս փողով ես գնում, իսկ այդ փողը մեր բոլորիս, մեր պետության փողն է։ Եվ եթե մի բան արժե 395 դրամ, բայց պետությունը այն անընդհատ գնում է 480 դրամով, որպեսզի գինը չիջնի, այդ դեպքում պետությունը ծախսում է միլիարդավոր դոլարներ և դրամներ՝ որպես կանոն հիմնականում անիմաստ՝ կարճաժամկետ էֆեկտով։ Այսինքն լրագրողի առաջարկած դոլարը գնելու համար մեր պետությունը կծախսի միլիարդավոր դրամներ ու դոլարներ։ Ի ուրախություն մեր բոլորիս, պետք է փաստենք, որ մեր ԿԲ-ում ամեն ինչ արվում է ՖԻՊ-ի լրագրողի ասած տրամաբանությանը հակառակ, թե չէ վախենամ այնպիսի բարձր գնաճ ու միլիարդավոր դոլարների անիմաստ կորուստ կունենայինք, որի ազդեցությունը երկար չէինք կարողանա հաղթահարել ։
Պատրաստ եմ ՖԻՊ-ի լրագրողների համար կարդալ անվճար դասախոսություն այս թեմայով, որ սխալ բաներ չգրեն ու անհարմար վիճակում չհայտնվեն։
Կարծիքներ