Գարեթ Բեյլը կարող է 2022 թվականին ավարտել կարիերան
Ուելսի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Գարեթ Բեյլը կարող է եզրափակել կարիերան 2022 թվականին:
Այս մասին գրում է AS-ն: Այժմ Բեյլը հանդես է գալիս անգլիական «Տոտենհեմ»-ի կազմում: Հաջորդիվ ուելսցի հարձակվող կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», քանի որ Անգլիայում հանդես է վարձավճարով: Բեյլը կխաղա ևս մեկ մրցաշրջան և պայմանագրի ավարտի հետ կավարտի կարիերան:
Ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմ»-ի կազմում Բեյլը մասնակցել է ընդհանուր առմամբ 33 խաղի և դարձել է 14 գոլի հեղինակ:
Կարծիքներ