Արոնյանն անհաջող մեկնարկեց Skilling Open մրցաշարի քառորդ եզրափակիչի երկրորդ փուլում
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն անհաջող մեկնարկեց Skilling Open 2020 մրցաշարի քառորդ եզրափակիչի երկրորդ փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարի այս փուլում Արոնյանի մրցակիցը ռուս Յան Նեպոմնյաշչին է: Երկրորդ փուլի առաջին պարտիայում Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և զիջեց 46-րդ քայլին:
Նախօրեին կայացած պարտիաներում Արոնյանը հաղթել էր ընդհանուր 2,5-1,5 հաշվով:
Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 22-ին և կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից:
Կարծիքներ