Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել
Արցախում փետրվարի 27-ին կատարվել է 21 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր:
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3145 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 385 դեպք: Կատարվել է 20 593 թեստավորում:
Արցախի առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ նախարարության կողմից առաջարկվող միջոցները:
Կարծիքներ