Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների հետ կապված որևէ հստակություն չկա
Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների հետ կապված որևէ հստակություն չկա։
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ ավելի ճշգրիտ տեղեկություններ լինելու դեպքում արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն կտարածի:
Հարցին, թե ադրբեջանական կողմի հետ խաղաղության պայմանագրի 3 համաձայնեցված սկզբունքները վերահաստատելու հարց պե՞տք է դրվի, թե՝ ոչ, պատգամավորը պատասխանել է, թե Հայաստանի կողմից հայաձայնեցված երեք սկզբունքը որևէ վերահաստատման կարիք չունի:
«ՀՀ-ն այս հարցի շուրջ իր դիրքորոշումը հայտնել է, և այն համաձայնեցվել է տարբեր ձևաչափերով»,-նշել է Հովհաննիսյանը։
Կարծիքներ