Դատախազությունը ստացել է «Սիներջի»-ի կալանավորված աշխատակիցների հարցով ԱԺ իշխող խմբակցության միջնորդությունը
Հայաստանի Հանրապետության դատախազությունը ստացել է «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների՝ Աշոտ Հովհաննիսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցները փոխելու հարցով ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջնորդությունը:
«Արմենպրես»-ը Դատախազությունից տեղեկացավ. «Դատախազությունը ստացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը»:
Խորհրդարանական ճեպազրույցում խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ միջնորդությունն ուղարկվել է: «Մնացածը հընթացս կհասկանանք, իրավական գործընթաց է տեղի ունենում»,-ասաց նա:
Անդրադառնալով միջնորդությունը մերժելու վերաբերյալ խոսակցություններին՝ պատգամավորն ասաց, որ որևէ տեղեկություն ոչ կարող է հաստատել, ոչ հերքել:
Կարծիքներ