Պետդեպը Կիևին ու Անկարային կոչ է արել պատասխանատվությամբ գործածել սպառազինությունը

Պետդեպը Կիևին ու Անկարային կոչ է արել պատասխանատվությամբ գործածել սպառազինությունը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հորդորել է Ուկրաինային և Թուրքիային պատասխանատվությամբ օգտագործել զենքը։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փրայսն այսպես է մեկնաբանել Ուկրաինայում թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունն ընդլայնելու մասին կողմերի պայմանավորվածությունը․

«Պաշտպանական բնագավառում համագործակցությունն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի միջև, կարծում ենք, ուժեղացնում է տարածաշրջանային կայունությունը և Ուկրաինայի ինքնապաշտպանության հնարավորությունները», – ասել է նա՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները, ընդհանուր առմամբ, խրախուսում է անվտանգության ոլորտում դաշնակիցների և գործընկերների կողմից Ուկրաինային աջակցության տրամադրումը։

«Միևնույն ժամանակ, մենք խստորեն հանդես ենք գալիս ռազմական տեխնիկայի պատշաճ օգտագործման օգտին՝ զինված հակամարտությունների օրենքներին համապատասխան և այնպես, որ խաղաղ բնակչությունը չտուժի», – հավելել է Պետդեպարտամենտի պաշտոնյան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում