Արցախում զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի ուղղությամբ
Պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 10-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Հադրութի շրջանում և Վարանդայի ուղղությամբ:
Այս մասին հայտնում են Արցախի Ներգին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Օգոստոսի 9-ին, Արցախի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուններ չի հայտնաբերվել:
Պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած բնակավայրերում իրականացված որոնումների արդյունքում՝ տարհանվել է 1631 աճյուն:
Կարծիքներ