Միացյալ Նահանգները շահագրգռված չէ երրորդ համաշխարհային պատերազմ սկսելով. Փսակի
ԱՄՆ իշխանությունները շարունակում են դեմ լինել Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտու սահմանմանը` համարելով, որ նման քայլը կարող է էսկալացիայի հանգեցնել։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
ԱՄՆ իշխանությունները տարբերություն չեն տեսնում Ուկրաինայի օդային տարածքը փակելու և «մարդասիրական ոչ թռիչքային գոտի» ստեղծելու միջև, ըստ Վաշինգտոնի, երկու տարբերակներն էլ կհանգեցնեն էսկալացիայի, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Կարծիքներ