Ղազախստանի արևելքում անկարգություններին մասնակցել է առնվազն 3 հազար մարդ

Ղազախստանի արևելքում անկարգություններին մասնակցել է առնվազն 3 հազար մարդ

Ղազախստանի արեւելքում անկարգություններին մասնակցել է առնվազն 3 հազար մարդ։ Այս մասին հունվարի 8-ին հայտնել է երկրի ոստիկանությունը։

«Ոստիկանության տվյալներով՝ երկրի արևելքում անկարգություններին մասնակցել է առնվազն 3000 մարդ, 500-ը բերման է ենթարկվել, ավելի քան 25 ոստիկան վիրավորվել է»,- ասվում է պետական ​​Khabar 24 հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Արևելյան Ղազախստանի շրջանի ղեկավարը հայտնել է, որ տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն է ընթանում, իրավիճակը Սեմեյ քաղաքում վերցվել է վերահսկողության տակ։

 

Բացի դրանից, մարզի ղեկավարը նշել է, որ բնակիչները ժամանակին կստանան բոլոր սոցիալական նպաստներն ու աշխատավարձերը, և հորդորել է չտրվել  սադրանքներին։

Ղազախստանում բողոքի ցույցերը սկսվել են հունվարի 2-ից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում